ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՕՖԵՐՏԱ)


Ն Կ Ա Ր Ա Գ Ր Ու Թ Յ Ու Ն



Սույն օֆերտան (այսուհետ նաև` Օֆերտա) համարվում է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր «Աննա Իվանյուտենկո Վիկտորի» (Այսուհետ նաև՝ Ա/Ձ) կողմից առաջարկվող պայմանագիրը կնքելու հրապարակային առաջարկ՝ օֆերտայում (ներառյալ՝ դրա հավելվածներում, օֆերտայում և/կամ www.annyutenko.com կայքում առկա կամ հղվող այլ աղբյուրներում) սահմանված պայմաններով։ Օֆերտան տեղադրված է Ա/Ձ-ին պատկանող www.annyutenko.com կայքում (այսուհետ նաև՝ Կայք), հրապարակային է և ուղղված է անձանց անորոշ շրջանակի:

Սույն օֆերտայի և դրանով առաջարկվող պայմանագրի անբաժանելի մասն են հանդիսանում օֆերտայի թիվ 1 հավելվածը, Կայքի «Անձնական տվյալների մշակման քաղաքականություն» բաժնում և/կամ այլ բաժիններում նշված տեղեկությունները, ինչպես նաև Օֆերտայում և/կամ սույն պարբերությամբ նշված այլ աղբյուրներում հղվող բոլոր այլ նյութերն ու փաստաթղթերը:

Սույն հրապարակային օֆերտայի միջոցով Ա/Ձ-ն ներկայացնում է www.annyutenko.com կայքի միջոցով հոգեբանական խորհրդատվության (խորհրդատվություն, թերապիա, սուպերվիզիա) ծառայությունների մատուցման պայմանագրի էական պայմանները:

Մի կողմից` սույն օֆերտայի, մյուս կողմից` Կայքի այլ բաժիններում կամ առաջարկվող այլ պայմաններում որևէ անհամապատասխանության առկայության դեպքում կիրառվում են սույն օֆերտայի դրույթները:

Ակցեպտավորելով (հաստատելով) սույն հրապարակային օֆերտան՝ www.annyutenko.com կայքում նշված ծառայություններն իրեն մատուցվելու ցանկություն հայտնած անձը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է www.annyutenko.comկայքի միջոցով ծառայությունների մատուցման պայմաններին և ողջ ծավալով ու անվերապահորեն ընդունում է դրանք:



1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ


1.1. Ստորև ներկայացվող հասկացություններն ու սահմանումներն իրենց բոլոր հոլովաձևերով սույն օֆերտայում կիրառվում են ստորև ներկայացվող մեկնաբանությամբ․

1. Ա/Ձ – անհատ ձեռնարկատեր «Աննա Իվանյուտենկո Վիկտորի»։

2. Կատարող – Աննա Վիկտորի Իվանյուտենկո։


3. Կայք կամ Կայքէջ – Ա/Ձ-ի կողմից թողարկված հետևյալ ինտերնետային կայքը՝ www.annyutenko.com։

4. Պայմանագիր – սույն պայմանագիրը։

5. Հաճախորդ - Ա/Ձ-ի հետ պայմանագիր կնքած ֆիզիկական անձ։

6. Ծառայություն – Հոգեբանական խորհրդատվություն՝ խորհրդատվություն, թերապիա և սուպերվիզիա:

7. Կողմեր – Ա/Ձ և Հաճախորդ։

8. Օրենսդրություն – Հայաստանի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ամբողջություն՝ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը և ՀՀ Սահմանադրությունը։

9. Հաղորդակցման միջոց - Կայքում համապատասխան հղման միջոցով բացվող դաշտում նշված Կատարողի հետ հաղորդակցության միջոց (միջոցներ):

10. Ծառայությունից օգտվելու համար գրանցում (հերթագրում) – Հաղորդակցման միջոցով Կատարողի հետ կապ հաստատելու եղանակով վերջինիս հետ Ծառայության կոնկրետ տեսակի և Ծառայության կատարման ժամանակի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Կատարողի կողմից տվյալ Հաճախորդին Ծառայության մատուցման համար գրանցում (հերթագրում):

11. Ծառայության մատուցումը սկսելու պահ – Հաղորդակցման միջոցով Հաճախորդին Ծառայության մատուցումը սկսելու համար Կատարողի հետ համաձայնեցված (որոշված) ժամը և/կամ այդ ժամից հաշվված մինչև 15 (տասնհինգ) րոպեն ընկած ժամանակահատվածի ցանկացած պահը:

12. Պայմանագրի ժամկետ – Հաճախորդի կողմից վճարված կոնկրետ Ծառայության մատուցման գործողության՝ Կայքում սահմանված ժամկետը, որի հաշվարկը սկսվելու պահ է համարվում Ծառայության մատուցումը սկսելու համար Կատարողի հետ համաձայնեցված (որոշված) ժամը:

13. Պայմանագրի գին – Կայքում առաջարկված Ծառայության արժեքն է, որը Հաճախորդը բանկային փոխանցմամբ վճարում է ամբողջությամբ` Ծառայության մատուցումը սկսելու պահից ոչ ուշ, քան 24 (քսանչորս) ժամ առաջ կամ Ծառայությունը մատուցելուց հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում։ Պայմանագրի գինը չի ներառում ինտերնետ ծառայությունների, կապի ծառայությունների, կապի օպերատորների ծառայությունների, ծրագրային միջոցների վճարման համար Հաճախորդի կատարած ծախսերը, որոնք Հաճախորդը կրում է ինքը:

14. Ծառայության համար վճարված գումարի ամբողջական վերադարձ – Վճարված գումարի վերադարձն իրականացվում է այն դեպքում, երբ Կատարողը չեղյալ է հայտարարել Ծառայության մատուցումը՝ Ծառայության մատուցումը սկսելու պահից մինչև 24 (քսանչորս) ժամ առաջ, և Ծառայությունը չի մատուցվել:

15. Ծառայության սպառում – Կատարողի կողմից Հաճախորդի վճարված Ծառայության մատուցում կամ Պայմանագրի ժամկետի ավարտ կամ Ծառայության մատուցմանը Հաճախորդի բացակայություն կամ ուշացում ավելի քան 15 (տասնհինգ) րոպե։

1.2. Սույն բաժնում նշված հասկացություններն ու սահմանումները կիրառվում են սույն բաժնում նշված բովանդակությամբ, եթե դրանց առաջին տառը գրված է մեծատառով, եթե համատեքստից կոնկրետ դեպքում այլ բան չի բխում։



2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ


2.1. Պայմանագրով կարգավորվում են Կատարողի կողմից Հաճախորդին Պայմանագրով նախատեսված Ծառայությունը (Ծառայությունները) մատուցվելու հետ կապված Կողմերի հարաբերությունները:

2.2. Պայմանագրով Ա/Ձ-ն պարտավորվում է Հաճախորդի առաջադրանքով Հաճախորդին մատուցել Պայմանագրի 1.1.6-րդ կետում նշված Ծառայությունները կամ դրանցից որևէ մեկը, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել դրա համար Պայմանագրի 1.1.13-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:

2.3. Պայմանագրի առարկան Հաղորդակցման միջոցով Կատարողի հետ որոշված, Հաճախորդի կողմից վճարված և Պայմանագրի ժամկետում Կատարողի կողմից Հաճախորդին մատուցվող Ծառայությունն է:

2.4. Ծառայության մատուցման ժամկետը Պայմանագրի 1.1.12-րդ կետով սահմանված` Պայմանագրի ժամկետն է։

2.5. Ծառայության մատուցման հասցեատեր կարող են հանդիսանալ Հաճախորդը կամ, Օրենսդրությանը չհակասելու և Կատարողի համաձայնությունը ստանալու դեպքում, նրա նշած այլ անձը (անձինք):

2.6. Ծառայությունը համարվում է պատշաճ և ամբողջ ծավալով մատուցված, եթե Ծառայության սպառման պահից 3 (երեք) օրվա ընթացքում Հաճախորդը Կատարողի հասցեին չի ուղարկել Ծառայությունն ընդունելու պատճառաբանված մերժում: Նշված մերժումն ուղարկվելու դեպքում վեճը լուծվում է Օրենսդրությամբ սահմանված կարգով:



3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


3.1. Կողմերն ունեն Օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և կրում են Օրենսդրությամբ սահմանված պարտականություններ։

3.2. Ի թիվս այլնի՝

3.2.1. Կողմերը պարտավոր են պահպանել Պայմանագրով սահմանված պայմանները․

3.2.2. Կատարողը պարտավոր է պահպանել Հաճախորդի և Ծառայության մատուցման հասցեատիրոջ վերաբերյալ Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիքը, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3.2.3. Կատարողը պարտավոր է Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք համարվող տվյալները, առանց Հաճախորդի, Ծառայության մատուցման հասցեատիրոջ կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, տրամադրել իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին` Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ներկայացված հարցումների կամ պահանջների հիման վրա:

3.2.4. Կատարողն իրավունք ունի չեղյալ համարել Ծառայության մատուցումը՝ պահանջելով ամբողջական նյութական փոխհատուցում (Ծառայության գնի ամբողջական վճարում), եթե Ծառայության մատուցման հասցեատերը ուշացել է Հաղորդակցման միջոցով Կատարողի հետ համաձայնեցված (որոշված) ժամից 15 (տասնհինգ) րոպեից ավելի:

3.2.5. Կապալառուն պարտավոր է ապահովել, որ Ստացողը կարողանա ստանալ Ծառայությունը նախքան աշխատանքը սկսելը:

3.2.6. Հաճախորդն իրավունք ունի Ծառայության մատուցումը սկսելու պահից 24 (քսանչորս) ժամը գերազանցող ժամանակահատվածում ցանկացած պահի հրաժարվել Պայմանագրից և լուծել այն՝ այդ մասին գրավոր (էլեկտրոնային համակարգով) հայտնելով Կատարողին: Սույն կետում նշված դեպքում Պայմանագրի գինը վճարման ենթակա չէ, իսկ վճարված լինելու դեպքում ենթակա է վերադարձման ամբողջությամբ` պահելով Կատարողի կատարած կամ կատարման ենթակա ծախսերը, այդ թվում նաև` բանկային փոխանցումների մասով:

3.2.7. Այն դեպքում, երբ Հաճախորդը Պայմանագիրը լուծել է Ծառայության մատուցումը սկսելու պահից 24 (քսանչորս) ժամից պակաս ժամանակահատվածում, կամ եթե Կատարողը Պայմանագիրը լուծել է Հաճախորդի կողմից թույլ տրված խախտման կամ Պայմանագրով նախատեսված որևէ պայմանի չպահպանման հետևանքով, կամ եթե Ծառայության հասցեատերը պարզապես չի օգտվել Ծառայությունից կամ ուշացել է թույլատրելիից ավելի, ապա Պայմանագրի գինը վճարված լինելու պարագայում այն վերադարձման ենթակա չէ, իսկ վճարված չլինելու դեպքում ամբողջությամբ վճարվում է:



4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


4.1. Պայմանագրի գինը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են Պայմանագրի 1.1.13-րդ և այլ կետերով:

5. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


1. Սույն պայմանագրի իմաստով Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք են համարվում, ի թիվս այլնի, Ծառայության մատուցման հասցեատիրոջ առողջական վիճակի մասին կամ Ծառայությունից օգտվելու համար դիմելու կամ այն ստանալու մասին, ինչպես նաև Պայմանագրի կնքման կամ Պայմանագրով նախատեսված Ծառայության մատուցման ընթացքում պարզված տվյալները:

2. Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք համարվող տվյալների փոխանցում է հանդիսանում այդ տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված որևէ գործողություն (անգործություն), այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով գաղտնիք համարվող տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով այլ անձի մատչելի դարձնելը:

3. Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել Ծառայության մատուցման հասցեատիրոջ կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ Օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

4. Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք համարվող տվյալների տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) այն, բացառությամբ Օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5. Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիք համարվող տվյալները, առանց Ծառայության մատուցման հասցեատիրոջ կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են միայն փոխանցվել Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

6. Կողմերը պատասխանատվություն են կրում Օրենսդրության խախտմամբ Օրենսդրությամբ պահպանվող գաղտնիքի փոխանցման համար:

7. Սույն կետում նշված պարտավորությունները գործում են առանց ժամկետային սահմանափակման (անժամկետ, ընդմիշտ) և Պայմանագրի լուծմամբ կամ գործողության ավարտով չեն դադարում:



6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)


6.1. Կողմերն ազատվում են սույն Պայմանագրով և/կամ Օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սույն Պայմանագրով և/կամ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից, եթե տվյալ պարտականության պատշաճ կատարումն անհնարին է անհաղթահարելի ուժի, այն է՝ տվյալ իրավիճակում անկանխելի և անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պատճառով, որն անհնարին է դարձնում կոնկրետ պարտականության պատշաճ կատարումը: Ի թիվս այլնի, այդպիսի իրավիճակներ կարող են լինել երկրաշարժը, ջրհեղեղը, համաճարակը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական և/կամ քաղաքացիական հուզումները և/կամ անհնազանդությունները, ահաբեկչությունը, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, նորմատիվ իրավական ակտերը, պայմանագրով կարգավորվող հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության էական փոփոխությունը, պետական մարմինների ակտերը, սույն կետում նշված որևէ հանգամանքի հետ կապված պարապուրդը, ինչպես նաև ցանկացած այլ այնպիսի հանգամանքներ, որոնք սույն պայմանագիրը կնքելիս ողջամտորեն հնարավոր չէ կանխատեսել և/կամ կանխարգելել, և որոնք իրենց առկայությամբ կամ առաջացրած հետևանքներով անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված բոլոր կամ որոշ պարտականությունների կատարումը: Սույն պայմանագրի իմաստով` անհաղթահարելի ուժ են համարվում նաև նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) և/կամ դրա առաջացրած հետևանքները:

6.2. Անհաղթահարելի ուժի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի` պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համաչափորեն, իսկ այն պարտավորությունները, որոնց կատարումն անհնարին է դարձել ընդհանրապես` դադարում են մշտապես կամ համապատասխան ժամկետով` փոխադարձ հաշվարկների նախապես իրականացման պայմանով։



7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ


1. Կողմերը հաստատում են, որ սույն Պայմանագիրը կնքել են ազատ կամքի դրսևորմամբ և դրա կատարման ընթացքում գործելու են խելամտության և բարեխղճության սահմաններում:

2. Կողմերը համաձայն են սույն Պայմանագրից, դրա կատարումից, մեկնաբանությունից կամ այլ կերպ ծագած ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով:

3. Եթե Կողմերը համաձայնության չեն գալիս տարաձայնությունների վերաբերյալ դրանց ծագման պահից 1 (մեկ) ամսվա ընթացքում, ապա Կողմերի միջև առաջացած վեճերը կարող են լուծվել դատական կարգով և/կամ ՀՀօրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։



8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ


8.1. Պայմանագիրը կնքված է համարվում Կատարողի կողմից Ծառայության մատուցման հասցեատիրոջը Ծառայությունից օգտվելու համար գրանցելու (հերթագրելու) պահից:

8.2. Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:

8.3. Պայմանագրի և դրանից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Օրենսդրությունը:


ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾ

Պայմանագիր կնքելու վերաբերյալ հրապարակային օֆերտայի



1. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ


1.1. Բարի գալուստ անհատ ձեռնարկատեր «Աննա Իվանյուտենկո Վիկտորի» (այսուհետ նաև՝ Ա/Ձ, Մենք կամ Մեզ) կայքէջ: Այս ընդհանուր դրույթները և պայմանները սահմանվել են Ա/Ձ-ի կողմից, որպեսզի Կայքից օգտվողները և/կամ մուտք ու ելք ունեցողները վերահսկվեն, և բարելավվեն Կայքի աշխատանքն ու դրանից օգտվելու գործընթացը։

1.2. Խնդրում ենք մինչ Կայքից օգտվելը կարդալ և ծանոթանալ Կայքում առկա ողջ տեղեկատվությունը: Կայքից օգտվելով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ա/Ձ-ի կողմից առաջարկվող և Կայքում նշված բոլոր պայմանների (այսուհետ՝ Պայմաններ) վերաբերյալ։ Եթե համաձայն չեք սույն կետում նշված Պայմաններին, ապա իրավունք չունեք օգտվել Կայքից։



2. ԿԱՅՔԷՋԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


2.1. Մենք պահպանում ենք մեր իրավունքը մեր հայեցողությամբ առանց անհրաժեշտ ծանուցման փոփոխություններ անել Կայքում: Մենք պատասխանատու չենք, եթե կայքը հասանելի չէ որևէ տարածքում կամ աշխատում է ընդհատումներով: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք մասամբ կամ ամբողջովին սահմանափակել Կայքի օգտագործումը՝ բարելավումների և/կամ ինֆորմացիայի թարմացման և/կամ տեխնիկական աշխատանքներ կատարելու համար և/կամ այլ անհրաժեշտ պատճառներով:



3. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ


3.1. Եթե վստահ եք, որ Կայքում տեղադրված որևէ բովանդակություն խախտում է Ձեր մտավոր սեփականության կամ այլ իրավունքները, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ a.ivanyutenko@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով:



4. ԿԱՅՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ


4.1. Մենք կարող ենք թարմացնել մեր Կայքի տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ:




5. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ


5.1. Կայքի սեփականատերը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում: Մենք պատասխանատու չենք, եթե Կայքը կամ իր բովանդակությունը մատչելի չէ որևէ այլ երկրում կամ չի համապատասխանում այլ երկրի պահանջներին: Եթե դուք մուտք եք գործել Կայք որևէ այլ երկրից, ապա դա ձեր կամքն է, Դուք պատասխանատու եք կիրառելի օրենսդրությանը համապատասխան։



6. ԿԱՌԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ


6.1. Բոլոր հարցերը կապված Կայքի օգտագործման կանոների հետ և այստեղից բխող որևէ վեճ կկարգավորվի ՀՀ-ում գործող օրենքով՝ առանց որևէ վերապահման և առանց Կանոնների դեմ առարկելու։

6.2. Բոլոր հարցերը և վեճերը ենթակա են քննության բացառապես ՀՀ Երևան քաղաքի դատարանում։ Ա/Ձ-ն իրավունք ունի իր նախաձեռնությամբ և իր հայեցողությամբ վեճի լուծումը հանձնել ցանկացած այլ վայրում գտնվող դատարանին, ինչը Ձեզ վերապահված չէ։



7. ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ


7.1. Մինչ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում ընթացիկ ինֆորմացիան մեր Կայք ներառելու համար, մենք չենք երաշխավորում, որ Կայքն անթերի է: Մենք ունենք իրավունք ուղղելու որևէ անճշտություն կամ տպագրական սխալ մեր Կայքում, ներառյալ արժեքի և/կամ նյութի և/կամ բովանդակության և/կամ Ծառայությունների և/կամ հասանելիության և/կամ այլ ամենի հետ կապված: Մենք կարող ենք նաև բարելավել կամ փոփոխել մեր Կայքի առանձնահատկությունները, գործունեությունը, կամ բովանդակությունը ցանկացած ժամանակ` առանց որևէ լրացուցիչ համաձայնեցման:



8. ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎ ԸՆԴՀԱՏԵԼ


8.1. Օգտագործման Կանոների համաձայն` Ա/Ձ-ն չի անտեսի Օգտագործման Կանոների որևէ խախտում, սակայն խախտումներն արձանագրելու հարցում Ա/Ձ-ի որևէ ձախողում չի կարող մեկնաբանվել որպես Ա/Ձ-ի կողմից որևէ կանոնից հրաժարում։

8.2. Եթե օգտագործման կամ այլ որևէ կանոն դատարանի կողմից ճանաչվում է անվավեր, առոչինչ, ուժը կորցրած կամ այլ կերպով դառնում է անգործադրելի՝ Դուք պարտավոր եք դատարանի որոշման ազդեցությունը Պայմանների վրա հասցնել նվազագույնի այն նկատառումով, որ մնացած Պայմանները շարունակեն գործել, իսկ չգործող պայմանը փոխարինվի հնարավորինս նման այլ պայմանով։



9. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ


9.1. Կայքի միջոցով Ձեր և Ա/Ձ-ի միջև համաձայնեցված կանոներն ու Կայքում առկա ողջ այլ տեղեկատվությունն ամբողջական է ու կարգավորում է Ձեր և Ա/Ձ-ի հարաբերությունները:



10. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ


10.1. Կայքը մշակվել է Երևան քաղաքում Ա/Ձ-ի կողմից: Կայքի կամ Կանոների կամ Պայմանների հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում, խնդրում ենք ուղարկել հաղորդագրություն կամ զանգահարել հետևյալ կոնտակտային տվյալներով` a.ivanyutenko@gmail.com, +37441080684։